
Հայաստանում կայանալիք ընտրությունները կուղեկցվեն քաղաքական դաշտի «մաքրմամբ»․ ՌԴ պատգամավոր
Հայաստանում կայանալիք ընտրությունները կուղեկցվեն Արևմուտքի համար անընդունելի բոլոր ուժերի «մաքրմամբ»: Այս մասին, ինչպես գրում է politnavigator.net-ը, հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան Մոսկվայում կայացած կլոր սեղանի ժամանակ։
«Եվրամիությունն աննախադեպ կերպով միջամտում է ինքնիշխան երկրների, ինչպիսին են Ռումինիան և Մոլդովան, ընտրություններին: Նմանատիպ գործիքներ կարող են կիրառվել նաև Հայաստանում: Այն, ինչ տեղի ունեցավ Մոլդովայում, կարող է տեղի ունենալ նաև Հայաստանում», – նշել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Եվրամիություն-Հայաստանի Հանրապետություն գագաթնաժողովի համար: Նույնն արվել է նաև Մոլդովայում՝ ԵՄ-Մոլդովա գագաթնաժողովի ժամանակ, որին անձամբ ներկա էին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի նախկին կանցլեր Շոլցը:
Նրանց այցից հետո տեղակայվեցին տարբեր եվրոպական առաքելություններ, որոնք, ըստ նրա, գործնականում «մաքրեցին» քաղաքական դաշտը:


