07 Հլս
2024
35° c ԵՐԵՎԱՆ
25.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ԱՄՆ դիվանագիտական ջանքերին․ Պետդեպ

Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ԱՄՆ դիվանագիտական ջանքերին․ Պետդեպ

Ռուսաստանը որևէ կերպ չի խանգարում ԱՄՆ-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ կարևոր դիվանագիտական ջանքեր գործադրել: Այս մասին ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը խոչընդոտում է այլ երկրների միջամտությանը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։

«ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ եթե համաձայնություն ձեռք բերվի, Վաշինգտոնը հանդես կգա հայտարարությամբ»,- հայտարարել է Միլլերը։