05 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդմանը․ Կալլաս

ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդմանը․ Կալլաս

Եվրամիությունը կարծում է, որ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդումը համապատասխանում է ընդհանուր ռազմավարական շահերին և պատրաստ է քննարկել ավելի կառուցվածքաին գործընկերություն Ադրբեջանի հետ․ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է, և կարևոր է պահպանել այս թափը։ ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ՝ դրան աջակցելու համար՝ վստահության ամրապնդման միջոցառումներից մինչև ականազերծման միջոցառումներ, և մենք արդեն իսկ ամենամեծ դոնորն ենք այս ոլորտներում», – ընդգծել է Կալլասն Ադրբեջան կատարած այցի ժամանակ։

Կալլասն Ադրբեջանում հանդիպել է նաև երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Նրանք մտքեր են փոխանակել հետհակամարտային վերականգնման և վերակառուցման, մարդասիրական ականազերծման ջանքերի և Հարավային Կովկասում կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կրկին ընդգծվել է կայուն խաղաղության ապահովման կարևորությունը:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026