
Փաշինյանի դեմ ակցիա իրականացրած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել․ մանրամասներ
Շենգավիթ վարչական շրջանում Փաշինյանի դեմ ակցիա իրականացրած քաղաքացուն՝ Արտակ Ավետիսյանին, մեղադրանք է առաջադրվել. ABC Media-ին հայտնեց վերջինիս պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ինձ հեռախոսով տեղեկացրին, որ նրա դեմ մեղադրանք է առաջադրվել, չհստակեցրին՝ ինչ հոդվածով, ես քիչ անց կգնամ ՔԿ»,-ասել է Մելիքյանը։
Այս պահին իրավապահները խուզարկում են բնակչի տունը։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր մայիսի 12-ին՝ Փաշինյանի՝ Շենգավիթ այցի օրը։ Նա սոցցանցի իր էջում Փաշինյանին քննադատող հրապարակում էր արել։


