30 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աղով, սոդայով կամ քացախով կարելի՞ է լվանալ միրգ-բանջարեղենը․ ԱՀԿ խորհուրդները

Աղով, սոդայով կամ քացախով կարելի՞ է լվանալ միրգ-բանջարեղենը․ ԱՀԿ խորհուրդները

Հնարավո՞ր է լվանալով միրգ-բանջարեղենից հեռացնել թունաքիմիկատների, միջատասպան կամ այլ նյութերի հետքերը։

Առողջության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ լվանալով՝ բոլոր թունաքիմիկատները չեն հեռացվում, բայց դա մթերքն ավելի ապահով է դարձնում։

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս միրգ-բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրի տակ՝ ուտելուց կամ կտրատելուց առաջ։

Կոշտ կեղևով մթերքները շփել խոզանակով․ խնձորը, վարունգը, կարտոֆիլը և սեխը կարելի է մաքրել մաքուր խոզանակով՝ հոսող ջրի տակ։

Տերևավոր բանջարեղենի արտաքին տերևները հեռացնել։

Իսկ աղով, սոդայով, քացախով լվանալ կարելի՞ է․ ԱՀԿ հիմնական խորհուրդը հոսող ջրով լվանալն է։ Աղը, սոդան կամ քացախը որպես պեստիցիդների մնացորդները հեռացնելու երաշխավորված միջոցներ ներկայացնելը ճիշտ չէ։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) նույնպես խորհուրդ չի տալիս մրգերն ու բանջարեղենը լվանալ օճառով, լվացող կամ ախտահանող նյութերով։

Այս խորհուրդները վերաբերում են մթերքի սովորական լվացմանը։ Եթե կասկած կա, որ մրգի վրա խանութում ուղղակիորեն միջատասպան են փչել, միայն լվանալը չի կարող հաստատել, որ այն անվտանգ է ուտելու համար։

ԱՀԿ-ն նշում է, որ սննդամթերքում պեստիցիդների մնացորդները պետք է վերահսկվեն, իսկ անվտանգությունը գնահատվում է դրանց քանակի և ազդեցության ռիսկի հիման վրա։

Անի Աբաղյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ