18 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համացանցի աստղ դարձած Փանչ կապիկը դարձել է ԱՄՆ քաղաքացիների ձերբակալության պատճառ

Համացանցի աստղ դարձած Փանչ կապիկը դարձել է ԱՄՆ քաղաքացիների ձերբակալության պատճառ

Ճապոնիայում ձերբակալվել է ԱՄՆ 2 քաղաքացի՝ կենդանաբանական այգու կապիկների վանդակ մտնելու համար, որտեղ գտնվում է համացանցային աստղ դարձած Փանչ անունով փոքրիկ կապիկը․ գրում է Euronews-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

Տղամարդկանցից մեկը, որը ներկայացել էր որպես 24-ամյա ուսանող, կիրակի ձերբակալվել է Տոկիոյի մերձակայքում գտնվող Իչիկավա քաղաքի կենդանաբանական այգում կապիկներին շրջապատող ցանկապատի վրայով անցնելուց հետո:

Մյուս տղամարդը, որը նկարահանել է գործողությունը, ներկայացել է որպես 27-ամյա երգիչ։

Սոցցանցերում տարածված նկարներում երևում է՝ ինչպես է մի մարդ բարձրանում ցանկապատի վրայով․ նա կրում է հատուկ կոստյում, որը ներառում է արևային ակնոցով ժպտացող դեմք հիշեցնող դիմակ։ Տղամարդուն տեսնելով՝ կապիկները ցրվել են։

Ձերբակալությունները տեղի են ունեցել կենդանաբանական այգի այցելող թե՛ տեղացի, թե՛ արտասահմանյան զբոսաշրջիկների կտրուկ աճի ֆոնին, որը պայմանավորված է Փանչի համաշխարհային հայտնիությամբ։

Փոքրիկ կապիկն այս տարի դարձել էր համացանցի աստղ այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվեցին լուսանկարներ, որտեղ նա, մոր կողմից մերժվելուց հետո, գրկել էր իր փափուկ խաղալիք օրանգուտանին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026