18 Մայ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ագրեսիայի ու բղավոցների տեսարանում Ավանեսյանի ահասարսուռ հայացքը թիմային վախի ու խուճապի ապացույցն է․ Փոստանջյան

Ագրեսիայի ու բղավոցների տեսարանում Ավանեսյանի ահասարսուռ հայացքը թիմային վախի ու խուճապի ապացույցն է․ Փոստանջյան

Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյական բառապաշարի և սպառնալիքների կիրառումը, որը ոտնահարում է համակեցության կանոններն ու նվաստացնում քաղաքացուն, իրավական պետությունում պետք է որակվի առնվազն որպես խուլիգանություն. գրում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Իսկ երբ առկա են ֆիզիկական բռնության տարրեր ու կոչեր և պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում, արարքը դառնում է քրեաիրավական գնահատականի հստակ հիմք:

Քաղաքական կարգավիճակը, առավել ևս նախընտրական քարոզարշավը, չեն կարող լինել ինդուլգենցիա (մեղքերի թողություն)՝ հանրային վայրերում պատժելի վարքագիծ դրսևորելու համար։

Նախընտրական քարոզարշավների ժամանակ Փաշինյան Նիկոլի ուժեղ ընգծված նյարդայնությունն ու էմոցիոնալ բռնկումներն ունեն թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական խորքային պատճառներ։ Ինչպես հանրահայտ ասացվածքն է հուշում՝ «կրակ չկա առանց ծուխ», և այս համատարած լարվածությունը պատահական չէ։

Նշեմ մի քանի հիմնական գործոն, որոնք մերկացնում են նմանօրինակ «հիստերիկ» վարքագծի դրդապատճառները։

Վերարտադրության գերխնդիրը

Իշխանությունը ցանկացած գնով պահելու և վերարտադրվելու հարցը գործող վարչախմբի համար վերածվել է կենաց-մահու խնդրի, ինչն ուղղակիորեն կաթվածահար է անում սառնասիրտ վարքագծի դրսևորումը և որոշումներ կայացնելու ունակությունը:

Անխոցելիության առասպելի փլուզումը

Փաշինյան Նիկոլն այսօր հանրությանը մատնեց իր ամենամեծ վախը՝ սեփական անխոցելիության զգացողության կորուստը։ Քարոզարշավի ժամանակ երբեմնի «ժողովրդական» ընդունելության փոխարեն նա անընդմեջ բախվում է համատարած սառնության, կոշտ հարցադրումների և բացահայտ մերժման: Այս վերաբերմունքը նրա և իր թիմակիցների մոտ առաջացրել է ներքին խուճապ ու տագնապ: Ագրեսիայի և բղավոցների այդ տեսարանում Առողջապահության նախարար Ավանեսյան Անահիտի դեմքին դաջված ահասարսուռ հայացքն այդ թիմային վախի լավագույն ապացույցն էր: Մշտապես ուրախ ու զվարթ, երգող և պարող Ավանեսյան Անահիտը սարսափած էր:

Քաղաքական «դիջեյության» սնանկությունն ու փաստարկների դեֆիցիտը

Փաշինյան Նիկոլի հրապարակային հանդես գալու ոճը ի սկզբանե ձևավորվել է կիսաճշմարտությունները բամբասանքի տեսքով հրամցնելու և հանրահավաքներում աղմկելու՝ քաղաքական «դիջեության» տրամաբանության մեջ: Հանրային հարթակում նրա հիմնական գործիքները միշտ եղել են բարձր ձայնը, անկիրթ բառապաշարով էմոցիոնալ շեշտադրումները և հակառակորդին սաստելը։ Այսօր, կորցնելով ինքնատիրապետումը, նա պարզապես վերադարձավ իր բնական կերպարին, քանի որ ճգնաժամային իրավիճակներում մարդիկ հակված են կիրառելու իրենց համար ամենահարմարավետ ու ծանոթ մոդելը։ Երբ փաստարկները սպառվում են, ավտոմատ միանում է «հարձակումը որպես պաշտպանության լավագույն միջոց» էժանագին տակտիկան։

Այսօր մենք ականատեսը դարձանք փողոցից և ցածր շերտերից հանկարծակի իշխանական բարձունքների ու կարգավիճակի հասած այն տեսակի վարքագծին, որը, չնայած արտաքին ատրիբուտներին (թանկարժեք կոստյումներ, պաշտոնական դիրք, շքախումբ, թիկնապահներ), ներքուստ պահպանում է իր նախկին կենդանական բնազդներն ու փողոցային ագրեսիան:

Այսօր Փաշինյան Նիկոլի իրական բնազդների դրսևորման տեղատարափ էր: Հայտնվելով սուր սթրեսի մեջ և բախվելով անզեն կնոջ երկաթյա ու անպատասխանելի հարցադրումներին` նա անճարությունից անցավ ֆիզիկական ճնշման՝ քաշելով կնոջ թևից, և պայթեց հիստերիկ, հայհոյախառն բղավոցներով»,- նշել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026