
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ եղանակը Հայաստանում
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 9-ի երեկոյան ժամերին, 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։
Հանրապետությունում այսօր ցերեկը, հունվարի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 9-ի ցերեկը, 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ին, 11-ի ցերեկը, 12-ին և 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։