18 Հնս
2026
19° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երեք պատերազմ բերած անձն ինձ է ասում «պատերազմ բերող»․ Քոչարյանը՝ Փաշինյանին

Երեք պատերազմ բերած անձն ինձ է ասում «պատերազմ բերող»․ Քոչարյանը՝ Փաշինյանին

Այս կառավարությունն անընդհատ խնդիրներ է ստեղծում, պատերազմ է հրահրում, զոհեր է բերում, մահաբեր կառավարություն է․ Արմավիրի համայնքներում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բայց այս կառավարությանը նաև ընտրեց ժողովուրդը 2021-ին։ Հիմա մենք մեր սխալների վրա սովորե՞լ ենք, թե՞ ոչ։ Հուսով եմ՝ սովորել ենք»,- նշեց նա։

Դառնալով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանն՝ ընդգծեց, որ նա փորձանք ու պատուհաս է Հայաստանի համար։

«Մահակը ձեռքին, անունն էլ դրած «իրավապահ մարմիններ»՝ ժողովրդի հետևից է ընկել։ Պատերազմով վախեցնելով՝ փորձում է վերարտադրվել։ Եվ հետաքրքիրն ի՞նչն է, որ երեք պատերազմ բերած անձն ինձ է ասում «պատերազմ բերող»։ Սա երեսպաշտության գագաթնակետն է»,- շեշտեց Քոչարյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026