
Շվեյցարիայի երկաթուղային կայարանում 3 մարդ է դանակահարվել
Շվեյցարիայի հյուսիսում գտնվող երկաթուղային կայարանում երեք մարդ է դանակահարվել․ գրում է Euronews-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Որպես կասկածյալ ձերբակալվել է Շվեյցարիայի 31-ամյա քաղաքացի։
Դեպքը տեղի է ունեցել Վինտերտուրի երկաթուղային կայարանում։ Երեք վիրավորները՝ 28, 43 և 52 տարեկան, տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ իրավապահներն աշխատում են հարձակման դրդապատճառները պարզելու ուղղությամբ։


