
Բուհերի ընդունելության քննությունների 1-ին փուլում հայտագրվել է 9 672 դիմորդ.Գնահատման և թեստավորման կենտրոնից
Բուհերի ընդունելության միասնական քննությունների 1-ին՝ ձմեռային փուլում հայտագրվել է 9 672 դիմորդ. այս մասին տեղեկացնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։
«Հանձնվելու է 16 861 դիմորդ/քննություն: Հայտագրվածներ թվով 1-ին տեղում անգլերենն է՝ 5021 հոգի, հաջորդում են մաթեմատիկան՝ 4185, և հայոց լեզուն՝ 3228 դիմորդով: Աշխարհագրություն հայտագրել է 56 հոգի, ֆրանսերեն՝ 32, գերմաներեն՝ 30, իսպաներեն՝ 1 հոգի: Իտալերեն և պարսկերեն հանձնողներ այս փուլում չեն լինելու»,-նշում են ԳԹԿ-ից: