
Հին տրոլեյբուսները լքում են մայրաքաղաքը
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի էլեկտրատրասնպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանն ասաց, որ մայրաքաղաք բերված 45 տրոլեյբուսից 30-ն արդեն գիծ է դուրս բերվել և շահագործվում է:
«Վաղվանից 15-ը գիծ դուրս կգան, և հին տրոլեյբուս վաղվանից այլևս չի լինելու»,- նշեց նա։


