
Մենք զրոյական կետից սկսող չենք, ես փոխարինեցի Տեր-Պետրոսյանին, բայց զրոյական կետից չսկսեցի․Ռոբերտ Քոչարյանը՝ Նոյեմբերյանում
Մենք զրոյական կետից սկսող չենք. այսօր Նոյեմբերյանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Ես փոխարինեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, մեր ընտրությունները եղել են արտահերթ, մենք կոնֆլիկտ ենք ունեցել, բայց ընտրվելուց հետո չեմ ասել, որ զրոյական կետից ենք սկսում»,- ասաց նա՝ հավելելով․ «Եթե լավ բան կա արած, լավը շարունակիր, վատ բան կա արած, վատը ստոպ տուր, հետ պտտեցրու, բայց առաջ շարժվիր։ Սա՛ է արդյունավետ կառավարման մոդելը։ Եթե մարդը գալիս ասում է՝ ես սա պետք է քանդեմ, ավերեմ, հետո սկսեմ կառուցել, ուղղակի հիմարություն է և ամենամեծ սպառնալիքը Հայաստանի համար»։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այս իշխանությունը ծրագրերից չի խոսում, հիմնականում լաչառություն է անում՝ դրանով թունավորելով ներքաղաքական կյանքը։


