26 Օգս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սև ծովից Հայաստանին է մոտենում ցիկլոն

Սև ծովից Հայաստանին է մոտենում ցիկլոն

Վերջին 3 օրերին Հայաստանը գտնվում էր Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք հատկապես ակտիվ էին Արարատյան դաշտում, նրա նախալեռնային գոտում և Երևանում․ հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

«Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած՝ այդ տաք օդային հոսանքները կնահանջեն՝ իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, որը մեր տարածաշրջանում կմնա մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։

Այսպիսով, օգոստոսի 27-ի երեկոյան, օգոստոսի 28-31-ին գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-30-ին, օգոստոսի 26-ի համեմատ, ցերեկային ժամերին հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ