
Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակը՝ Մասիսում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը մեկնաբանել է այսօր Մասիսում իրենց կողմնակիցների վրա տեղի ունեցած հարձակումը․
«Փաշինյանի հեռացող իշխանությունն անցնում է բոլոր կարմիր գծերը․ այսօր Մասիսում մեր երիտասարդների հետ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ փողոցում կանանց քաշքշող, մանկահասակ երեխայի ներկայությամբ երիտասարդ կնոջ վրա բղավող Փաշինյանի վարքագիծը վտանգավոր է և տարածվում ու ընդօրինակվում է իր կողմնակիցների շրջանում։
Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով՝ ֆիզիկական բռնության է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին։ Այս ամենը պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական, խուլիգանները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումն օրվա հրամայականն է։
Մենք հետապնդումներից չենք վախենում։ Ալիևից վախեցած այս մարդը փորձում է ուժեղ ձևանալ երկրի ներսում, բայց ամեն ինչ կավարտվի 5 օրից»։


