
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան տուժածներ
Հունիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ ժամը 20։50-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»- մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաներ․ գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով տուժել է 3 մարդ․ նրանց տեղափոխել են բժշկական կենտրոններ։
Պատահարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։


