
Բահամարտ՝ մայրուղում․ ՌԴ-ում տղամարդը բահը նետել է ընթացող մեքենաների վրա
Ռուսաստանում տղամարդը բահը ձեռքին մայրուղի է դուրս եկել ու այն նետել ընթացող մեքենաների վրա․ գրում է «РИА Новости» -ին։
Պարզվել է՝ «բահային մարտի ժամ» հայտարարելուց առաջ նրա մեքենան բախվել է ճանապարհաեզրի արգելապատնեշին, ինչից հետո էլ տղամարդը որոշել է աջուձախ «վրեժ լուծել»։
Նա նախ մեղադրել ու հարձակվել է ճանապարհային նշաններ ու արգելապատնեշներ տեղադրողների վրա, ապա բահը, ըստ երևույթին, հենց նրանցից վերցնելով՝ դուրս եկել մայրուղի ու սկսել երկաթե գործիքը նետել անցող-դարձող մեքենաների վրա։


