
Ռուս զբոսաշրջիկների թվի կրճատումը կարող է Հայաստանին 1,5 միլիարդ դոլարի վնաս պատճառել․ Շոյգու
Հայաստանում ռուս զբոսաշրջիկների թվի կրճատումը կարող է Հայաստանին 1,5 միլիարդ դոլարի վնաս պատճառել․ հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Շոյգուի խոսքով՝ ԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել այդ վնասը։
«ԵՄ-ն կկարողանա միայն փոքր գումարներ հատկացնել իրեն օգուտ բերող նախագծերի համար, օրինակ՝ սեփական քարոզչության համար»,- ասել է նա։


