
Բիթքոինի գինը տարեսկզբից նվազել է ավելի քան 30%-ով
Բիթքոինի գինը նվազել է մինչև 61.300 դոլար․ գրում է Euronews-ը։
Կրիպտոարժույթի գինն այս ամսվա սկզբին գրանցված մակարդակից նվազել է ավելի քան 25%-ով, իսկ տարվա սկզբից՝ ավելի քան 30%-ով, ինչի հետևանքով 2026 թվականը դարձել է վերջին տարիների ընթացքում բիթքոինի համար ամենավատ տարիներից մեկը:
Նշվում է, որ բիթքոինի շուկայի խնդիրները զարգանում են Վաշինգտոնում նույնքան տուրբուլենտ իրավիճակի ֆոնին, որտեղ «Թվային ակտիվների շուկայի հստակության մասին օրենքի» (Digital Asset Market Clarity Act, CLARITY Act) ընդունման գործընթացը Սենատում դեռևս չի ստանում անհրաժեշտ աջակցություն։


