Ադրբեջանական կեղծիքի թիրախում Երևանն է
2024 թվականի առաջին օրը Ադրբեջանի CBC հեռուստաալիքը «տոնական նվեր» մատուցեց իր հետևորդներին։ Տեսախցիկը պտտվում էր Երևանի փողոցներում, նկարում այժմ ընթացող շինարարությունը, պնդում, որ մեր՝ հայերիս մայրաքաղաքն Արևմտյան Ադրբեջան է, իսկ ինչ-որ պատահական անցորդ ասում է, թե Երևանը հին քաղաք չէ։ Ֆիլմը մի քանի մասանոց է, որտեղ Ադրբեջանը, գործի դնելով մոնտաժային ամբողջ կարողությունները, փորձում է համոզիչ տեսանյութերով իր սուտը ճշմարտության տակ անցկացնել։ Մանրամասները՝ ռեպորտաժում: