25 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ այս մասին հայտնում է Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։

Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 06։35-ին (երևանյան ժամանակով՝ 07։35)։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Յայլադաղի շրջանում, իսկ օջախը՝ 10,4 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։