10 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գաղտնի հանդիպումը Զելենսկու ռեժիմի վրա ուշադրություն հրավիրելու փորձ է. ՌԴ ԱԳՆ

Գաղտնի հանդիպումը Զելենսկու ռեժիմի վրա ուշադրություն հրավիրելու փորձ է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են,  տեղեկատվական «աղմուկը» ստեղծվում է քաղաքական ակտիվության պատրանքը պահպանելու համար։

 Էր Ռիադում Ուկրաինայի հարցով կայացած գաղտնի հանդիպումը PR է, Վլադիմիր Զելենսկու ռեժիմի նկատմամբ ուշադրություն հրավիրելու փորձ։ Sputnik ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի վերջին ՌԻԱ Նովոստիին և «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ լիակատար գաղտնիության պայմաններում տեղի է ունեցել Զելենսկու այսպես կոչված «խաղաղության բանաձևի» վերաբերյալ հերթական հանդիպումը՝ արևմտյան երկրների և գլոբալ Հարավի որոշ երկրների մասնակցությամբ:

Մարիա Զախարովան նաև նշել է, որ նման տեղեկատվական «աղմուկը» ստեղծվում է քաղաքական ակտիվության պատրանքը պահպանելու համար՝ համաշխարհային լսարանի ուշադրությունը շեղելով հնարավոր կարգավորման իրական գործընթացներից: