
2024-ին կենսաթոշակները չեն բարձրանալու․ նախարար
2024 թվականին մենք կենսաթոշակները չենք բարձրացնելու․ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Կենսաթոշակի հաջորդ բարձրացումը նախատեսված է 2025 թվականին։ Բայց մենք մի շատ կարևոր որոշում ենք կայացրել․ բանկային քարտերով կենսաթոշակ ստացող բոլոր թոշակառուները, անկանխիկ գործարքներ կատարելիս, կարող են մինչև 10 տոկոս հետվճար ստանալ»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ դա թոշակի ավելացման էֆեկտ է։