12 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նրանք միտումնավոր փորձում են դուրս մղել ԲՀԿ-ին խորհրդարանից ու քաղաքական պայքարից․ Սուրեն Սուրենյանց

Նրանք միտումնավոր փորձում են դուրս մղել ԲՀԿ-ին խորհրդարանից ու քաղաքական պայքարից․ Սուրեն Սուրենյանց

Ընտրությունների գիշերն ակնհայտ էր՝ գործ ունենք իշխանության ուզուրպացիայի հետ․ այսօր «Բարգավաճ Հայաստան»-ի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։

«Իրական հաղթած ղեկավարները սովորաբար հաշտության կոչ են անում, բայց Փաշինյանը հակառակն արեց։ Նրանք թիրախավորեցին ընդդիմությանն ընտրածներին։ Երկրի ղեկավարն այնքան անտակտություն ունենա, որ 550 հազար մարդու վիրավորի՞. դա չլսված, չտեսնված բան է ժողովրդավար երկրում»,- ասաց նա։

Նրա խոսքով, եթե ԿԸՀ-ն գնար բոլոր ընտրակեղծիքները հաշվի առնելու, արդյունքներն անվավեր ճանաչելու ճանապարհով, «մենք կողջունեինք, բայց ոչ միայն երկու ընտրատեղամասն են անվավեր ճանաչել, այլ նաև կրկնակի ընտրություն չեն նշանակել»։

«Նրանք միտումնավոր փորձում են դուրս մղել ԲՀԿ-ին խորհրդարանից ու քաղաքական պայքարից»,- ասաց Սուրենյանցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026