12 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՀՀ վարչապետի աշխատակազմը  և արտաքին գործերի նախարարությունը թուրքական կողմի հետ բանակցության արդյունքում համաձայնություն է ձեռք բերել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով դեպի Լիբանան հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության կողմից Լիբանանի համար նախատեսված հումանիտար օգնությունը տեղափոխող 4 հայկական բեռնատարներ հունիսի 12-ին հատել են Մարգարայի անցակետը՝ Թուրքիայի տարածքով ուղևորվելով դեպի Լիբանան։

Հումանիտար բեռն ընդհանուր առմամբ կազմում է 80 տոննա, այդ թվում 38 տոննա դեղորայք և հիգիենայի պարագաներ և 42 տոննա սննդամթերք՝ պահածոներ ու չփչացող սնունդ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026