15 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաջիևը Դիլիջանում է՝ հենց այն վայրում, որը Ռուբեն Վարդանյանի ներդրումներով վերածնվել ու դարձել է Հայաստանի այցեքարտ․ Թանդիլյան

Հաջիևը Դիլիջանում է՝ հենց այն վայրում, որը Ռուբեն Վարդանյանի ներդրումներով վերածնվել ու դարձել է Հայաստանի այցեքարտ․ Թանդիլյան

Հաջիևը Դիլիջանում է՝ հենց այն վայրում, որը Ռուբեն Վարդանյանի ներդրումներով վերածնվել ու դարձել է Հայաստանի այցեքարտ․ գրել է Մանե Թանդիլյանը։

«Նրան ուղեկցում է Արմեն Գրիգորյանը, ում հարսանիքը Շուշիում է անցել, այն վայրում, որտեղ Ռուբեն Վարդանյանի ներդրումներով վերանորոգվել է մզկիթը։

Այդ անբռնազբոս զբոսանքի ժամանակ Արմեն Գրիգորյանը երևի այս փաստերի մասին էր պատմում Հաջիևին և երևի հետաքրքրվում էր Ռուբենի Վարդանյանի ճակատագրով և հայտնում, որ ինքը հաշտ չէ այս ամենի հետ։

Բայց չէ։ Սա մեկ այլ իրականության մեջ, որտեղ մեր ազգին ներկայացնում են հարգանք վայելող և արժանապատվություն ունեցող պետական գործիչներ։

Իսկ նիկոլական Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ծպտուն անգամ չի հանել ոչ Դիլիջանի վերածնման պատմությունից, ոչ իր հարսանիքից, ոչ էլ Ռուբենի և մյուս հայ գերիների վերադարձի մասին է խոսել։

Ու քանի որ Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը և մյուսները վաղուց չունեն ոչ արժանապատվություն, ոչ հայկական պատկանելության զգացում, նրանց արժանապատվությունը այլևս չի խոցվում։ Խոցվում և նսեմացվում է հայ ժողովրդի արժանապատվությունը, մեր պետության համբավը և նշանակությունը։

Բարոյական սահմանները վաղուց անցած են։ Բայց այսպիսի արարքները չեն ներվում։ Այսպիսի արարքները գուցե քրեական հոդված չունեն, բայց տիեզերական արդարությունից չեն խուսափում։

Հայ ժողովուրդը ձեզ գետնի տակից է գտնելու, չեք հասցնելու փախչել։

Իսկ մինչ այդ՝ ամո՛թ ձեզ»,- գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026