
Հունիսի 5-ից սկսած հանրային ի՞նչ ոչ պատշաճ վարքագծի մասին կարող է խոսք լինել, որ քննարկվի Ղազինյանին կալանավորելու հարցը. Արամ Վարդևանյան
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
«Գործի հանգամանքներն այս պահին հասանելի չեն, սակայն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ելնելով իր նորարարական գործելաոճից, հանրայնացրել էր բովանդակությունը։ Ըստ էության՝ մենք չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի ռեժիմի մասին, քանի որ հունիսի 5-ին ձայնագրությունը հանրայանացվել էր։ Այսքան ժամանակահատվածում բոլոր տվյալները եղել են հասանելի, և այդ պայմաններում մենք պետք է այսօր խոսենք ԿԸՀ-ում քրեական հետապնդում հարուցելու համաձայնության և ազատությունից զրկելո՞ւ համաձայնության մասին»,- ԿԸՀ շենքի մոտ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ հունիսի 5-ից սկսած հանրային ի՞նչ ոչ պատշաճ վարքագծի մասին կարող է խոսք լինել, որ քննարկվի Ղազինյանին կալանավորելու հարցը։
«Ղազինյանն այս ընթացքում միշտ հասանելի է եղել, միշտ շփման մեջ է եղել լրագրողների հետ»,- հավելեց Արամ Վարդևանյանը։


