
Կառավարությունը ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ
Կառավարությունը ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ․ նագաիծը հրապարակել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անհապաղ ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը, ինչպես նաև սոցիալական ու ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունն ու էներգետիկ համակարգի կայունությունը»,- ասված է փաստաթղթում։
Նախագծի քննարկման ժամկետի ավարտ է սահմանվել հուլիս 8-ը։


