22 Հնս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերիների, անհետ կորածների ու պատանդների հարցերով զբաղվող հանձնաժողովը նիստ է արել

Գերիների, անհետ կորածների ու պատանդների հարցերով զբաղվող հանձնաժողովը նիստ է արել

2026 թվականի հունիսի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրը անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը․ տեղեկանում ենք ԱԱԾ-ից։

«Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանը բացման խոսքում ներկայացրել է նախորդ նիստի ընթացքում արձանագրված հիմնական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացված հանձնարարականների կատարման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել 2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը անհայտ կորած անձանց հարցերի համակարգային կարգավորման տեսանկյունից, ինչպես նաև օրենքի կիրարկմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներին։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր պետական մարմինների և շահագրգիռ կառույցների միջև աշխատանքների համակարգման հետ կապված հարցերին: Քննարկումների արդյունքում տրվել են համապատասխան հանձնարարականներ, սահմանվել են հետագա աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026