22 Հնս
2026
22° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
68-ամյա տղամարդը պարեկներին առաջարկել է հարցին այլընտրանքային լուծում տալ

68-ամյա տղամարդը պարեկներին առաջարկել է հարցին այլընտրանքային լուծում տալ

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է․ տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները հունիսի 17-ին Երևան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ հատվածում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են 68-ամյա տղամարդու վարած «Լեքսուս-470» մակնիշի մեքենան։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին։

Աբովյան քաղաքի բնակիչ 68-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- նշված է հաղորդագրությունում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026