23 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արմավիրի մարզում թմրամիջոց են աճեցրել

Արմավիրի մարզում թմրամիջոց են աճեցրել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հայթաղ գյուղի 41-ամյա բնակիչը տանը և կից օժանդակ շինությունում թմրամիջոց է պահում․ հայտնում են ոստիկանությունից։

«Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են 41-ամյա տղամարդու բնակության վայր։ Վերջինս բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Հայթաղ գյուղի բնակչի տանը կից շինությունում հայտնաբերվել է 30,1 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները նույնպես թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։ Ըստ տեղեկության՝ Արմավիր քաղաքի 60-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պատրաստում թմրամիջոց։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 28 բույս։ Նա հայտնել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու նպատակով։

Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026