
Ford-ն ԱՄՆ-ում հետ կկանչի ավելի քան 741,000 մեքենա
Ամերիկյան ավտոհսկա Ford Motor Co.-ն ԱՄՆ-ում հետ է կանչում 741,195 մեքենա՝ փոխանցման տուփի թերության պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Ազգային ճանապարհային երթևեկության անվտանգության վարչությանը։
Մեքենաները հետ են կանչվում փոխանցման տուփի հետ կապված խնդիրների պատճառով, որոնք կարող են վնասել կայանման համակարգը, ինչը կարող է հանգեցնել մեքենայի անվերահսկելի շարժման։ Կարգավորող մարմնի տվյալներով՝ հետկանչը վերաբերում է 2018-2021 թվականների Navigator, Expedition, 2020-2021 թվականների Explorer, Lincoln Aviator և 2021 թվականի F-150 որոշ մեքենաների։
Գործակալության տվյալներով՝ Ford-ը նաև ԱՄՆ-ում հետ է կանչում 36,046 Bronco մեքենա՝ առջևի թևերի անպատշաճ կերպով ամրացված բացվածքների պատճառով, որոնք կարող են անջատվել մեքենայից վարելիս՝ մեծացնելով վթարի ռիսկը։
Այս խնդիրները լուծելու համար դիլերներն անվճար կթարմացնեն ծրագրային ապահովումը, կստուգեն մեքենան և, անհրաժեշտության դեպքում, կվերանորոգեն կամ կփոխարինեն վնասված մասերը։


