01 Հուլ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իտալական «Ինտերը» երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը

Իտալական «Ինտերը» երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը

Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը․ հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

37-ամյա Մխիթարյանն «Ինտեր»-ում է 2022 թվականից։ Իր թիմի հետ նա նվաճել է Իտալիայի երկու առաջնություն, երկու գավաթ և երկու սուպերգավաթ։

Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է Դոնեցկի «Շախտյոր»-ում՝ Ուկրաինայում, Դորտմունդի «Բորուսիա»-ում՝ Գերմանիայում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և «Արսենալ»-ում՝ Անգլիայում, ինչպես նաև «Ռոմա»-ում՝ Իտալիայում։ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նա նվաճել է Եվրոպա լիգայի (2017), իսկ «Ռոմա»-ի հետ՝ Կոնֆերենցիաների լիգայի (2022) գավաթները։

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է (32 գոլ)։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026