02 Հուլ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի սառը արձագանքի ֆոնին՝ Ադրբեջանում հրեական համայնքը մտահոգություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կազդի տեղի հրեական համայնքի վրա

Փաշինյանի սառը արձագանքի ֆոնին՝ Ադրբեջանում հրեական համայնքը մտահոգություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կազդի տեղի հրեական համայնքի վրա

Նիկոլ Փաշինյանը սառը արձագանք տվեց Իսրայելի վերջին որոշմանը՝ պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը: Փաշինյանը ենթադրեց, որ Իսրայելի որոշումը քաղաքական դրդապատճառներ ուներ, քանի որ Երուսաղեմը տասնամյակներ շարունակ ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց․ գրել է The Times of Israel-ը:

Ինչպես նշվել է, Փաշինյանի մեկնաբանություններն առաջիններից էին, որոնք հնչեցին Երևանից, որը, մեծ մասամբ, լռում էր կիրակի Իսրայելի կաբինետի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին քվեարկելուց հետո:

Թուրքիան կատաղի լոբբինգ է իրականացրել՝ կանխելու, որ երկրները պաշտոնապես ճանաչեն 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն։

Ադրբեջանը, որը բազմիցս հակամարտության մեջ է մտել հարևան Հայաստանի հետ, նույն դիրքորոշումն ունի, ինչ Թուրքիան:

Այնուամենայնիվ, ի տարբերություն Անկարայի, Բաքուն պահպանել է սերտ հարաբերություններ Իսրայելի հետ և վերջին տարիներին եղել է Երուսաղեմի հիմնական տարածաշրջանային գործընկերը: Իսրայելը մեծապես կախված է ադրբեջանական նավթից և Բաքվի հիմնական զենքի մատակարարն է:

Ադրբեջանի Աշկենազի հրեական համայնքի գլխավոր ռաբբի Շնուր Սեգալը The Jerusalem Post-ում հրապարակված բաց նամակում գրել է, որ եթե Քնեսեթը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կազդի տեղի հրեական համայնքի վրա։

«Ես գրում եմ ձեզ քաղաքի հրեաների և հրեական համայնքի անունից՝ անկեղծ խնդրանքով, որ լսեք մեր ձայնը և հաշվի առնեք այն, նախքան Քնեսեթում «Հայոց ցեղասպանություն» կոչվողի ճանաչումը», – գրել է նա «Լիկուդ» կուսակցության պատգամավոր Օֆիր Կացին ուղղված նամակում։

Սեգալն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը զգայուն հարց է Ադրբեջանի համար։

Սեգալը չի կասկածում, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ամուր և կայուն են, բայց այնուամենայնիվ, «նա տեսնում պատճառված ցավը»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026