02 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանից առաջարկ չեմ ստացել, լինի՝ կմտածեմ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

Փաշինյանից առաջարկ չեմ ստացել, լինի՝ կմտածեմ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ճեպազրույց է տվել՝ խոսելով նոր գումարման խորհրդարանում մանդատից հրաժարվելու, իրեն փոխարինողի, օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում չընտրվելու և այլ հարցերի մասին։

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Չեմ վերցնի մանդատը, չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր, ուզում եմ մի քիչ հանգստանալ և կարգավորել անձնական կյանքս։
  • Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո։
  • Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել։ Նա իմ ընկերն է, ես իրեն շարունակում եմ համարել իմ ընկերը։
  • Ես շարունակելու եմ ակտիվ քաղաքական գործիչ լինել, ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում։
  • Ես ինձ առանց Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում։
  • Ես կայացած քաղաքական գործիչ եմ, բայց ես քաղաքական գործիչ եմ իմ թիմի հետ միասին։
  • Նիկոլ Փաշինյանից առաջարկ չեմ ստացել։ Երբ առաջարկ լինի, կմտածեմ։
  • Ութ տարի առաջնագծում «ավտոմատը» ձեռքս կանգնած եմ եղել, կլինի՞ մի քիչ հանգստանամ։
  • Մնալու եմ իմ ընկերների կողքին այնքան ժամանակ, ինչքան պետք լինեմ։
Ընտրություն 2026   Ընտրություն 2026