
Մարթա Կոսը ջեմ է պատրաստել հայկական ծիրանից
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Facebook-ի իր էջում գրել է, որ ջեմ է պատրաստել հայկական ծիրանից։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն աջակցել է հայկական գյուղմթերքի արտահանմանը, երբ Ռուսաստանը սահմանափակել էր դրանց ներմուծումը՝ կոչ անելով եվրոպացիներին գնել հայկական ծիրան, սալոր և բալ՝ աջակցելու հայ արտադրողին և Հայաստանի «ժողովրդավարական ընտրությանը»։
«Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները․ անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց այն կուսակցությունների օգտին, որոնք ցանկանում են ավելի սերտ գործընկերություն ԵՄ-ի հետ», – նշել է նա։


