07 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 3535-ի․ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան (լուսանկարներ)

Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 3535-ի․ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան (լուսանկարներ)

Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 3535-ի, մոտ 18․000 մարդ շարունակում է մնալ անօթևան․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի իշխանություններին։

Նշվում է, որ պաշտոնական վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով վիրավորվել է 16740 մարդ, իսկ 17854-ը՝ մնացել առանց բնակարանի։

Երկրաշարժերը, որոնց ուժգնությունը կազմել է համապատասխանաբար 7.2 և 7.5 մագնիտուդ, տեղի են ունեցել ընդամենը մի քանի վայրկյան տարբերությամբ։ Դրանց հետևանքով երկրում առաջացել են նաև առողջապահական լուրջ ռիսկեր՝ կապված ժամանակավոր վրանային կացարաններում գերբնակեցման, սահմանափակ օդափոխության, անվտանգ խմելու ջրի պակասի, ջրամատակարարման, սանիտարահիգիենիկ խնդիրների, ինչպես նաև սննդի և թափոնների ոչ պատշաճ կառավարման հետ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026