
Կուբայում էլեկտրացանցի մեկօրյա լիակատար անջատումից հետո էլեկտրամատակարարումը սկսել է վերականգնվել
Կուբայում աստիճանաբար վերականգնվում է էլեկտրամատակարարումը․ գրում է Reuters գործակալությունը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի խափանվել էր երկրի ազգային էլեկտրացանցը։
Նշվում է, որ սա հերթական ծանր հարվածն է կղզու համար, որն արդեն իսկ բախվում է էներգիայի, վառելիքի և դեղորայքի խիստ պակասի։
Էլեկտրացանցի խափանման պատճառը դեռևս չի հայտարարվել։
Կուբայում արդեն ամիսներ շարունակ էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում՝ երբեմն մի քանի ժամով, իսկ վերջին շրջանում՝ նաև օրեր շարունակ։ Խափանումները մասամբ կապված են հնամաշ էլեկտրացանցի և ԱՄՆ-ի սահմանած նավթային շրջափակման հետ, որի հետևանքով կղզին զրկվել է վառելիքի մատակարարումից։


