08 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միացրե՛ք լույսերը․ Կուբայում բողոքի ցույցեր են սկսվել՝ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով

Միացրե՛ք լույսերը․ Կուբայում բողոքի ցույցեր են սկսվել՝ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով

Երեքշաբթի երեկոյան Կուբայի մայրաքաղաք Հավանայի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացվել․ բնակիչները գդալներով հարվածել են կաթսաների, մեքենաների ազդանշաններ են հնչեցրել և վանկարկել՝ «միացրե՛ք լույսերը»․ գրում է Reuters գործակալությունը։

Երկուշաբթի էլեկտրացանցի խափանումների պատճառով Կուբան ամբողջությամբ զրկվել էր էլեկտրականությունից՝ այս տարի արդեն երրորդ անգամ։

Թեև, իշխանությունների խոսքով, երեքշաբթի երեկոյան երկրի մեծ մասը վերամիացվել էր էլեկտրացանցին, շատերը դեռևս մնացել էին առանց հոսանքի, քանի որ վառելիքի պակասի պատճառով կղզին չի կարողանում շահագործել իր էլեկտրակայանները և բավարար էլեկտրաէներգիա արտադրել։

Հունվարին ԱՄՆ-ն դադարեցրեց Կուբային վառելիքի մատակարարումները, ապա նոր պատժամիջոցներ սահմանեց, ինչի հետևանքով օտարերկրյա բիզնեսները սկսեցին հեռանալ կղզուց․ ծանր հարված կրեց նաև զբոսաշրջության ոլորտը։ Նման քայլով ԱՄՆ-ն նպատակ ուներ ստիպել Կուբայի կառավարությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Կուբայի իշխանությունները և ՄԱԿ-ը հայտարարել են, որ Թրամփի սահմանած պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը և կղզու բնակիչների մարդու իրավունքները։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026