
Իսպանիան վատն է, իսկ Իրանը՝ խելագար և ոչ կոմպետենտ, դադարեցնում եմ հրադադարը․ Թրամփի հայտարարությունները՝ կետերով
Կարծում եմ՝ Իրանի հետ հրադադարն ավարտված է․ Անկարայում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի հայտարարությունները ներկայացնում ենք կետերով․
- Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից՝ Գրենլանդիայի և Իրանի հարցերում նրա գործողությունների պատճառով։
- Ի դեպ, մենք այլևս չենք ցանկանում առևտրային հարաբերություններ ունենալ
- Իսպանիայի հետ ցանկացած առևտուր, ներառյալ՝ այցերը։ Կտեսնեք՝ ինչպես նրանք կվերադառնան։ Նրանք շատ վատ են վերաբերվում Մարկ Ռյուտեին։
- Նույնիսկ մի՛ խոսեք Իսպանիայի հետ։ Նրանք անհույս են․ նրանք վատ մարդիկ են։]
- Գրենլանդիան շատ կարևոր է Միացյալ Նահանգների համար, բայց այն կարևոր չէ Դանիայի համար։ Իրականում, երբ մեկ օրից էլ քիչ ժամանակում նացիստները գրավեցին Դանիան՝ Հիտլերը մեկ օրում հաղթեց նրանց և վերցրեց վերահսկողությունը, նրանք մեզ խնդրեցին հոգ տանել Գրենլանդիայի մասին։ Մենք վերցրինք Գրենլանդիան, իսկ հետո հիմարաբար այն վերադարձրինք։ Մենք չպետք է այն վերադարձնեինք։
- Կարծում եմ՝ Իրանի հետ հրադադարն ավարտված է: Այլևս չեմ ցանկանում որևէ գործ ունենալ Իրանի հետ։
- Նրանք (Իրանը – Խմբ․) ստախոսներ են։ Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերում, բոլորը համաձայնում են, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, նրանք դուրս են գալիս բանակցություններից, իսկ հետո մամուլին հայտարարում, որ իրենք նման բանի շուրջ երբեք չեն բանակցել։ Նրանց հետ ինչ-որ բան այն չէ․ նրանք խելագար են։
- Չեմ կարծում, որ Էրդողանը սիրում է Իրանին։ Էրդողանը, կարծես, շատ խելամիտ մարդ է, իսկ իրանցիները, կարծես, խելագար են։
- Կարծում եմ՝ իրանցիները ոչ կոմպետենտ են։ Եթե նրանք կոմպետենտ լինեին, 47 տարի առաջ գործարք կկնքեին։
- Կարծում եմ՝ Չինաստանը ճիշտ դիրքորոշում է ցուցաբերել մեր նկատմամբ։ Սին չմիացավ պատերազմին և զենք չտրամադրեց Իրանին։ Նա շատ լավ գործեց․ ես նախագահ Սիի մեծ երկրպագուն եմ։
- Ես համար մեկն եմ TikTok-ում՝ մոտ 4 միլիարդ դիտում կամ նման մի բան։ Եվ իմ ամբողջ կոնտենտը նրա մասին է, թե որքան վատ է կոմունիզմը։


