09 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
4 զոհ ու խոցված ռազմավարական օբյեկտներ․ ԱՄՆ-ն ու Իրանը հայտնել են փոխադարձ հարվածների մասին

4 զոհ ու խոցված ռազմավարական օբյեկտներ․ ԱՄՆ-ն ու Իրանը հայտնել են փոխադարձ հարվածների մասին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարձակման հերթական ալիքը՝ թիրախավորելով ռազմական 90 օբյեկտ․ հայտարարել է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը։

«Սա հատուցում է Իրանին նավերի վրա հարձակումների համար․ եթե նման բան կրկին պատահի, շատ ավելի վատ կլինի»,- սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Fars գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հարձակման հետևանքով Իրանի Ահվազ քաղաքի մերձակայքում երեք մարդ է զոհվել։

ԻՀՊԿ-ն էլ տեղեկացրել է, որ ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների՝ Իրանը խոցել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան չորս ռազմաբազա։

 

 

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026