
Սլովակիայի նախագահը կայցելի օկուպացված Արցախ
Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով երկուշաբթի պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։
Պելեգրինիի մամուլի ծառայության տվյալներով՝ այցի շրջանակում նա կայցելի նաև օկուպացված Արցախ։
Սլովակիայի նախագահի հետ Ադրբեջան կմեկնեն նաև փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը, փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դենիսա Սակովան, ներքին գործերի նախարար Մատուշ Շուտայ Էշտոկը և Սլովակիայի ազգային բանկի նախագահ Պետեր Կաժիմիրը։


