05 Օգս
2026
38° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ է կատարվում Արարատյան թեմի երիտասարդաց միությունում և ինչո՞ւ չեն մասնակցել Վարդավառի տոնին

Ի՞նչ է կատարվում Արարատյան թեմի երիտասարդաց միությունում և ինչո՞ւ չեն մասնակցել Վարդավառի տոնին

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները չեն լուծարվել․ ABC Media-ի հետ զրույցում տեղեկացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանը՝ հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները։

«Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները գտնվում են վերակազմավորման փուլում։ Դրա պատճառները մի քանիսն են։ Դրանցից մեկն այն է, որ երիտասարդաց միությունների հոգևոր հովիվը սեփական դիմումի համաձայն խնդրել է իրեն ազատել այդ պարտականություններից, քանի որ արդեն տարիքն առել էր և հանգստի կարիք ուներ։ Դրանից հետո նշանակվել է նոր հոգևոր հովիվ»,- նշել է Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ հովվի փոփոխությունից հետո, դեռ անցած տարվանից, երիտասարդաց միությունները վերակազմավորման գործընթացում են։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026