15 Հուլ
2026
36° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլը քիչ էր, հիմա էլ աղանդավորները․ Կարմրավոր Աստվածածին եկեղեցու հայտարարությունը

Նիկոլը քիչ էր, հիմա էլ աղանդավորները․ Կարմրավոր Աստվածածին եկեղեցու հայտարարությունը

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել․ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք։ Այս մասին կարդում ենք Կարմրավոր ՍԲ Մարիամ Աստվածածին եկեղեցու Facebook-ի էջից։

«Ասում են՝ «Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական»։

Ասենք՝ դուք գնացել եք Եկեղեցի և լսել եք, թե՛ այս քահանան, թե՛ այն քահանան ինչ է խոսում։ Կան երկու տարբերակ՝ գնալ Եկեղեցի կամ գնալ փրփուր փարթի, զբաղվել տարբեր գայթակղություններով, նայել հեթանոսական երևույթներ և այլն։ Բայց ձեր սեփական գայթակղությունների համար մի մեղադրեք քահանաներին։

Հասկացեք՝ Վարդավառը մեր մշակույթի մի մասն է, որը վերաիմաստավորվեց և դարձավ քրիստոնեական տոն։ Այդպես պահպանվեց հայկական մշակույթի մի մասը և ստացավ նոր խորհուրդ։ Այն նաև ցույց է տալիս, թե որքան հին ու հարուստ մշակույթ ունի մեր ազգը, որի մասին խոսում են ամբողջ աշխարհում։

Եթե խոսում ենք օտար տոների մասին, օրինակ՝ Հելոուինի, ապա Եկեղեցին իր դիրքորոշումն ունի դրա վերաբերյալ դուք լսում եք Եկեղեցուն իհարկե է ոչ Բայց ինչո՞ւ եք անընդհատ փորձում հասարակության մեջ մեղադրանքներ տարածել և ուրիշների վրա բարդել այն, ինչի պատասխանատվությունը ինքներդ ունեք

Բավական է մարդկանց անընդհատ դատել մոռանում եք մի բան Հայ Առաքելական Եկեղեցին պատկանում է Քրիստոսին։ Եթե կա դատող կամ գնահատող, ապա վերջնական դատավորը Քրիստոսն է, ոչ թե մարդիկ։ Ոչ ոք չպետք է իրեն դնի ավելի արդարի կամ անսխալականի տեղում։ Բավական է ժողովրդին մոլորեցնել և ատելություն տարածել ձեր շնացող տեսակի համար ամբողջ աշխարհ մեղավոր է բայցի ձեզնից»,- ասված է եկեղեցու էջում:

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026