15 Հուլ
2026
36° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արգել» ՀԷԿ-ի տարածքում փլուզում է եղել․ քաղաքացիներ են տուժել

«Արգել» ՀԷԿ-ի տարածքում փլուզում է եղել․ քաղաքացիներ են տուժել

Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Կեսօրին ահազանգ է ստացվել, որ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ։

Տեղի ուժերով քաղաքացիները փլատակից դուրս են բերել 2 քաղաքացու, որոնց օպերատիվորեն ժամանած Չարենցավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը օգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել է բետոնե ծածկը՝ մոտ 100 քմ, ինչի պատճառով 2 աշխատակիցները արգելափակվել էին փլատակում»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026