18 Ապր
2025
6.2° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարը ժամանել է Կիև․ նախատեսվում է հանդիպում Զելենսկու հետ

Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարը ժամանել է Կիև․ նախատեսվում է հանդիպում Զելենսկու հետ

Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ ժամանել է Ուկրաինա և Կիևին Փարիզի շարունակական աջակցությունը խոստացել, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:

Նախօրեին հաղորդվել էր, որ Սեժուրնեն մեկնել է Լեհաստան, որտեղից ավելի ուշ կուղևորվի Կիև։ Նախարարին մոտ կանգնած աղբյուրները նշում էին, որ այցը խորհրդանշական է և նպատակ ունի «վերահաստատելու Ֆրանսիայի և Եվրոպայի աջակցությունն ու պարտավորությունները Ուկրաինայի հանդեպ»։

«Ես եկել եմ այստեղ՝ հայտարարելու, որ Ֆրանսիան երկարաժամկետ հեռանկարում կշարունակի աջակցել Ուկրաինային՝ տնտեսական, ռազմական և հումանիտար առումներով», – հայտարարել է ԱԳ նախարարը՝ Կիև ժամանելուն պես։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ծրագրված հանդիպումից առաջ Սեժուրնեն հայտարարել է, որ Ֆրանսիայի ներկայացուցիչները «մի շարք այցեր» կանեն՝ հասկանալու համար, թե «ինչ է պետք այսօր ուկրաինացիներին»

Ռազմագերիներ