17 Հուլ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քննարկվել է USCIB-ի գործարար պատվիրակության մասնակցությունը ՀՀ-ում կայանալիք COP17-ին

Քննարկվել է USCIB-ի գործարար պատվիրակության մասնակցությունը ՀՀ-ում կայանալիք COP17-ին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհրդի (USCIB) Գլոբալ ազդեցության նախաձեռնությունների ավագ փոխնախագահ Քրիստեն Քաուֆմանի և Շրջակա միջավայրի և կայուն զարգացման ավագ տնօրեն Ագնես Վինբլադի հետ․ հայտնում է դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և USCIB-ի միջև համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես կայուն զարգացման, այդ ուղղությամբ քաղաքականությունների մշակման, մասնավոր հատվածի ներգրավման և միջազգային գործընկերությունների ընդլայնման ուղղություններով։

Քննարկվել է նաև USCIB-ի գործարար պատվիրակության մասնակցությունը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։

Հանդիպման շրջանակում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումները, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընդգծել միջազգային գործարար շրջանակների հետ համագործակցության խորացման կարևորությունը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026