04 Սեպ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
11-ամյա Եվայի «հակապետական» նկարը 1800 դոլարով գնել է մոսկվաբնակ արցախցի Աղաբեկյանը. «Առավոտ»

11-ամյա Եվայի «հակապետական» նկարը 1800 դոլարով գնել է մոսկվաբնակ արցախցի Աղաբեկյանը. «Առավոտ»

11-ամյա Եվայի «հակապետական» որակված նկարի աճուրդն ավարտվել է երեկ՝ ժամը 22:00-ին։ Նկարը 1800 դոլարով գնել է Մոսկվայում բնակվող արցախցի Գայանե Աղաբեկյանը․ այս մասին Aravot.am-ին հայտնել է աճուրդը կազմակերպած հանրային գործիչ Վարդան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ արդեն փոխանցել է գնորդի և Եվայի ծնողի կոնտակտային տվյալները, և նրանք իրար հետ կպայմանավորվեն նկարի ու վճարի փոխանցման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 11-ամյա Եվա Դանիելյանի նկարը հեռացվել էր Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի ամենամյա ցուցահանդեսից։ Նախապատրաստական փուլում Եվայի ուսուցչուհին երեկոյան նկարը տեղադրել էր ցուցափեղկում, բայց առավոտյան այնտեղ չէր գտել։ Արցախի խորհրդանիշը պատկերող կտավը հեռացրել էին տնօրենի որոշմամբ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ