24 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից․ Նարեկ Կարապետյան

Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանն իր թիմակից Դավիթ Ղազինյանի գործով՝ Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հրաժարվելու է պատգամավորի աշխատավարձից։

Խոսելով պարգևավճարներից (ի դեպ, պարգևավճար է նաև պատգամավորի՝ «գրպանի գումար» կոչվածը՝ ամսական 250․000 դրամ- խմբգ․)՝ ընդդիմադիր գործիչն ասաց, որ ամբողջ խմբակցությունն է հրաժարվելու դրանցից։

«Այնպես չի, որ ժողովրդի համար ինչ-որ բան ենք արել Ազգային ժողովում, որ պարգևավճար ստանանք։ Եթե չեմ սխալվում, այն կարող ենք ուղղորդել բարեգորածական որևէ հիմնադրամի կամ կառույցի»,- ավելացրեց Կարապետյանը։

Բանախոսն անդրադարձավ նաև ԱԺ փոխխոսնակի՝ ընդդիմությանը հասանելիք մանդատին՝ չբացառելով, որ իրենց թեկնածուն կարող է լինել Արամ Վարդևանյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026