25 Հուլ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 14 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Սիրիա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 14 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Սիրիա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը ժամանել է Սիրիա, Դամասկոսում նրան ընդունել է նախագահ Ահմեդ ալ-Շարաան․ հայտնում է Al Jazeera-ն։

Սա ՄԱԿ-ի ղեկավարի առաջին այցն է Սիրիա Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից և անցումային կառավարության ձևավորումից հետո։

Բանակցությունների հիմնական թեմաներն են եղել Սիրիայի հետպատերազմյան վերակառուցումը, փախստականների վերադարձը և մարդասիրական օգնության ընդլայնումը։

Գուտեռեշն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է աջակցի երկրի վերականգնմանը։ Կողմերը վերահաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։

Եռօրյա այցի ընթացքում ՄԱԿ-ի ղեկավարն այցելել է Դամասկոսի պատմական վայրեր, այդ թվում՝ Ումայադ մզկիթ։ Սպասվում է, որ նա ելույթ կունենա Սիրիայի խորհրդարանում և կմեկնի Գոլանի բարձունքներ՝ տեղում ծանոթանալու ՄԱԿ-ի դիտորդական ուժերի ծառայությանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026